25/04/2017 09:36
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն բանակցությունները վերջնական փուլում են. ՀԺ
Հանրապետական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների կողմից վարվող կոալիցիոն կառավարություն ձևավորվելու բանակցությունները վերջնական փուլում են և առաջիկայում երկու կողմերը հայտարարությամբ հանդես կգան: Այս մասին Ծիծեռնկաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակի ասել է ՀՀ բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը:
«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ կարող ենք ասել, որ չի բացառվում ՀՅԴ-ին տրամադրված նախարարական և մարզպետների պորտֆելները նույնությամբ պահպանվեն, Արծվին Մինասյանը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ այս պահին այլ որևէ պատճառ չկա հակառակը պնդելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: