26/04/2017 20:26
Մոսկվան և Վաշինգտոնը չեն հակադրվում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Արման Նավասարդյան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրն այն միջազգային հարցն է, որի շուրջ Մոսկվան և Վաշինգտոնը չեն հակադրվում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
«Հանդիպումը, եթե այն կայանա, հիմնականում ռուսական կողմի նախաձեռնությունն է։ Դա չի նշանակում, որ նման նախաձեռնությունը դուրս է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության շրջանակներից կամ հակասում է մյուս նախագահների ծրագրերին։ Ի դեպ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, այն միջազգային հարցն է, որի շուրջ Մոկվան և Վաշինգտոնը չեն հակադրվում՝ ի տարբերություն մյուս «տաք կետերի»՝ Ուկրաինա, Սիրիա, Մերձբալթիկա և այլն», - նշեց Ա․ Նավասարդյանը։
Հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ այս հանդիպման արդյունքում բարձր մակարդակով հանդիպման պայմանավորվածություն ձեռք կբերվի, Նավասարդյանը պատասխանեց․