26/04/2017 12:20
Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ տոնեց «Ռեյկյավիկ Օփեն»-ի 8-րդ տուրում
Իսլանդիայում ավարտին է մոտենում «Ռեյկյավիկ Օփեն» միջազգային մրցաշարը: Երեկ կայացել են 8-րդ տուրի պարտիաները, որում Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ տոնեց, իսկ Տաթև Աբրահամյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
8-րդ տուրից հետո 6.5-ական միավոր վաստակած 6 շախմատիստ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը վաստակել է 6 միավոր և ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում, իսկ Տաթև Աբրահամյանն իր ակտիվում ունի 5 միավոր։