20/04/2017 16:31
Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը հաղթանակով է մեկնարկել «Ռեյկյավիկ Օփեն»-ում
Իսլանդիայում մեկնարկել է «Ռեյկյավիկ Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում են 40 երկրի 265 շախմատիստ, այդ թվում` 33 գրոսմայստեր, 5 կանանց գրոսմայստեր, 24 միջազգային վարպետ և 4 կանանց միջազգային վարպետ:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ «Ռեյկյավիկ Օփեն»-ի առաջին դասակարգվածն է Անիշ Գիրին:
Մրցաշարի մասնակիցների թվում է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը, ով մրցաշարի 6-րդ դասակարգված շախմատիստն է: Երեկ կայացած առաջին տուրում Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ տոնեց Ալան Սեվեջի նկատմամբ: