27/04/2017 14:31
Իմ մատից Մուկուչյանը կոմպլեքսավորվում է. Զուրաբյան (Տեսանյութ)
Սահմանադրական դատարանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ընդմիջման ժամանակ Լևոն Զուրաբյանն ու Տիգրան Մուկուչյանը դահլիճից դուրս գալուց մի երկու բառ փոխանակեցին՝ անդրադառնալով հարց-պատասխանի ժամանակ իրենց միջև տեղի ունեցած միջադեպին:
Լ.Զուրաբյանը պնդեց, որ մատով խոսելաձևը իրեն հատուկ ժեստերն են՝ ասելով, որ դրանից պետք չէ կոմպլեքսավորվել:
Տ.Մուկուչյանն էլ պնդեց, որ այդպես պետք չէ խոսել, ինչին Լ.Զուրաբյանը հակադարձեց, որ կխոսի այնպես, ինչպես կցանկանա:
Արդեն միջանցքում լրագրողների հետ զրույցում Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ որևէ նպատակ չունի Տիգրան Մուկուչյանի հետ ընդհանուր հայտարարի գալու:
«Ակնհայտորեն իմ մատներից նա կոմպլեքսավորվում է», - նշեց նա: