28/04/2017 16:50
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Լուսինե Սարգսյանը ապրիլի 28-ին «Ունիսոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գրասենյակում աշխատանքային հանդիպում են ունեցել կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանի և կազմակերպության ներկայացուցիչ Շուշան Նահապետյանի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված քաղաքականությունը:
Քննարկվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպության հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցը: