29/04/2017 13:36
Ղրղզստանում սողանքը բնակելի տներ է ծածկել
Ղրղզստանում 10 բնակելի տուն սողանքի հետևանքով ծածվել է փլուզված հողային զանգվածով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությանը։
Սողանքը գրանցվել է այսօր առավոտյան Օշ մարզի Այուու գյուղում։ Սողանքով ծածկված տներում ապրում է 24 մարդ։ ԱԻՆ-ի նախնական տվյալներով՝ զոհվել է 4 մարդ։
Դեպքի վայրում մոտ 100 փրկարար է աշխատում։
Հանրապետության նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հանձնարարել է օգնություն ցուցաբերել աղետի հետևանքով տուժածներին։
Ինչպես հայտնել է ԱԻՆ-ը, այդ տների տերերին մարտին նախազգուշացում է արվել անվտանգ վայրեր տեղափոխվելու անհրաժեշտության մասին։