05/05/2017 14:52
Ամեն ինչ շատ նորմալ է. մանդատս կստանամ ու կգամ խորհրդարան. Նապոլեոն Ազիզյան
Եթե Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն չլիներ, այսօր ոչ մեկը հայտնված չէր լինի խորհրդրանում, լրագրողների հետ զրույցում ասաց 6-րդ գումարման Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի մանդատ ստացած Նապոլեոն Ազիզյանը:
Նապոլեոն Ազիզյանը չցանկացավ խոսել ինքնաբացարկի դիմումնրի մասին՝ նշելով. «Ամեն ինչ շատ նորմալ է: Ես էլ այսօր մանդատս կստանամ ու կգամ խորհրդարան»:
Դիտարկմանը, թե արդյոք արդեն խոսել է Գագիկ Ծառուկյանի հետ և ամեն ինչ հաշտեցրել է ասաց. «Այո, հաշտեցնելու բան չի էլ եղել: Ծառուկյանը ինձ աջակցել է և՛ բարոյապես և՛ ֆինանսապես ամբողջ քարոզարշավի ընթացքում: Բնականաբար, ես պիտի լինեմ իր կողքին»:
Նապոլեոն Ազիզյանը նաև հաստատեց, որ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ինքը որպես ամենատարեց պատգամավոր, վարելու է 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը, հարցին, թե արդեն պատրաստվել է նիստ վարելուն, արձագանքեց.
«Ի՞նչ կա պատրաստվելու, ես երկու գումարման պատգամավոր եմ եղել: Ես հպարտանում եմ, որ ես եմ դարձել, ոչ մի պրոբլեմ չկա»: