20/05/2017 19:19
Օդանավում ուղևորի արարքից հետո ԱՄՆ-ը օդ է բարձրացրել երկու կործանիչ
Ամերիկյան երկու F-22 կործանիչ ուղեկցել են American Airlines ավիաընկերության քաղաքացիական օդանավի թռիչքն այն բանից հետո, երբ տղամարդը փորձել է ներխուժել օդաչուական խցիկ, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Hawaii News Now պորտալին։
Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսից Հոնոլուլու ուղևորվող օդանավում։ Թռիչքի ժամանակ թուրք տղամարդը խախտել է անվտանգության կանոնները՝ փորձելով ներխուժել օդաչուական խցիկ։
Դրանից հետո ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը որոշել է Հավայիի աերոդրոմից երկու կործանիչ բարձրացնել օդ՝ ուղեկցության համար։
Վայրէջքից հետո տղամարդուն ձերբակալել են։