24/05/2017 17:04
2016 թվականին վարկերն ու ավանդները նախորդ տարիների համեմատ ունեցել են բարձր աճ. Անդրանիկ Գրիգորյան
2016 թվականն աչքի է ընկել ֆինանսական միջնորդության աճով՝ վարկերն ու ավանդները նախորդ տարիների համեմատ ունեցել են բարձր աճ, լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
Վերջինս ընդգծեց, որ այդ ցուցանիշները փաստում են՝ ֆինանսական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը ավելացել է:
Նրա խոսքով, հիմնական մարտահրավերները արտաքին շուկայից բխող ռիսկերն էին, որոնք պայմանավորված էին համաշխարհային տնտեսության դանդաղ աճի տեմպերով:
«Դրանք ազդեցություն ունեցան Հայաստան դրամական հոսքերի վրա: Նման մարտահրավերների պարագայում որոշում էր կայացվել մեծացնել կապիտալի նվազագույն չափը: 2015-16 թթ-ին 175-180 մլրդ դրամի կապիտալի ներհոսք եղավ ֆինանսական համակարգ, որի զգալի մասը՝ 150 մլրդը միայն 2016-ին», - ասաց նա: