24/05/2017 13:24
Լոնդոնում ահաբեկչության համար մեղադրվողին դուրս են հանել Թուրքիա մեկնող ինքնաթիռից
Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները Սթանսթեդ օդանավակայանում 37-ամյա մի տղամարդու են ձերբակալել ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տղամարդը, որը բերման է ենթարկվել մայիսի 23-ի երեկոյան, պատրաստվում էր նստել Թուրքիա մեկնող ինքնաթիռը:
Հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունը կապված է դեպի Սիրիա նրա հնարավոր ուղևորության հետ:
Տղամարդուն տեղափոխել են Լոնդոնի հարավում գտնվող ոստկանական տեղամաս: Ներկայում ոստիկանության սպաները երկու հասցեներով խուզարկություններ են անցկացնում Լոնդոնի հյուսիսայի մասում:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ այդ ձերբակալությունը կապված չէ Մանչեսթրում կատարված ահաբեկչության հետ: