Ամերիկաբնակ հայ երաժշտի ոդիսականը չինական նվագախմբում…և ոչ միայն

20/06/2017 14:50

Ամերիկաբնակ հայ երաժշտի ոդիսականը չինական նվագախմբում…և ոչ միայն


Երեք «աղեղնավորները»

Ստեփան Խալաթյանը  ջութակ նվագում է 6 տարեկան հասակից:  Հայրը` Հակոբ Խալաթյանը, քամանչահար, գեղանկարիչ է,  մայրը` Աննա Խալաթյանը, թավջութակահար:  

- Տանը հնչում էր քամանչա և թավջութակ: Ինչո՞ւ Ձեր ընտրությունը կանգ առավ ջութակի վրա:

- Հայրս, բացի աշուղա-գուսանակն գործերից, նվագացանկում ներառում էր նաև ջութակի համար գրված ստեղծագործություններ: Իմանալով ջութակի հնարավորություննեն ու ստեղծագերծությունները ցանկացավ, որ իր որդին դառնա ջութակահար: Հավանաբար, հետագայում ընտանեկան տրիո կազմելու համար, - կատակում է Ստեփանը:

- Ընտրությունն ազա՞տ էր,  ծնողները ճնշում չգործադրեցի՞ն` գնալ նրանցից մեկի հետերով:

- Ոչ, ճնշում չկար: Իհարկե, ջութակին տիրապետելուց հետո փորձել եմ քամանչա նվագել` որպես երկրորդ գործիք, բայց միայն հասկանալու համար, որ իմը`ջութակն է:

- Հայրիկը` Հակոբ Խալաթյանը հայտնի է թե՛ որպես քամանչահար, թե՛ որպես նկարիչ: Ահեղն ու վրձինը նրանից անբաժան են: Իսկ ի՞նչ հոբբի ունեք Դուք, երբ ցած եք դնում ջութակը:

- Իմ մասնագիտությունն ու հոբին համընկել են` դա ջութակն է:

Ընտրության որոշմանը հաջորդում է ուսուցումը Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում` Էդուարդ Մարգարյանի, այնուհետև` Արմեն Ճենտերեճյանի դասարաններում:  Շարունակությունը` տրամաբանական էր: 2004 թվականին ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ ուսանել է ներկայիս ռեկտոր,  պրոֆեսոր Շահեն Շահինյանի դասարանում, հետո`մագիստրատուրա և, իհարկե, ակտիվ համերգային գործնեություն, մասնակցություն բոլոր կարևորագույն միջոցառումներին ու փառատոններին:

Չնայած երիտասարդ տարիքին, ջութակահարի կենսագրականը բավականին պատկառելի է:  Որպես ուսումնական կվարտետի անդամ` համերգներով հանդես է եկել Մ. Սարյանի և Ավ. Իսահակյանի տուն-թանգարաններում: 2006 թվականին Ստեփանը իր հոր հետ տրիոյով, կվարտետով ու կվինտետով հանդես է եկել նրա 50-ամյա հոբելյանին նվիրված համերգին: Առանձին ու կարևոր ժամանակահատված կապված է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի հետ, որտեղ Ստեփանը աշխատել է որպես երկրորդ ջութակների կոնցերտմայստեր: Աշխարհը բացում է ջութակահարի արջև իր դռներն ու 2007-2014 թթ., գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, համերգներով ելույթ է ունենում տարբեր երկրներում` Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Արաբական Էմիրություններ և այլուր:

Նույն ժամանակահատվածում, նվագախմբի կազմում մասնակցել է Վալերի Գերգիևի հիմնադրած մոսկովյան «Զատկի» փառատոնին, ինչպես նաև 2009-ին Գերգիևի ղեկավարությամբ Մարիինյան նվագախմբի կազմում կատարել է Է.Միրզոյանի սիմֆոնիան: Երիտասարդական նվագախմբի հետ Խալաթյանը հանդես է եկել իտալական հանրահայտ Musica Riva փառատոնին:

Բայց միայն Նորին Գերազանցություն Երաժշտությանը չէ, որ Ստեփանը ծառայություն է մատուցել:  2009-ին նա Հայրենիքի հանդեպ իր պարտքն է կատարել ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» անսամբլում. համերգներով մեկնել սահմանամերձ գոտի` քաջալերելու զինվորներին, ինչպես զինվորական հավաքակայաններում երգ ու երաժշտությամբ գոտեպնդել ծառայության մեկնել պատրաստվող ապագա զինվորներին:

Արվեստը սահմաններ չի ճանաչում

- Հայրենիքում ամեն ինչ, կարծես, այնքան էլ վատ չէր դասավորվում` խոստումնալից ջութակահարի համար: ԱՄՆ մեկնելու առիթն ինչպե՞ս եղավ:

- 2013 թվականին տրոմբոնահար ընկերոջս`Կարեն Խաչատրյանի միջոցով, տեղակացա Նյու-Յորքում գտնվող Shen Yun Performing Arts-ի կազմակերպության մասին: Դա հինգ կազմակերպություններից բաղկացած ընկերություն է, որը ներկայացնում է չինական արվեստը` պարի և 3D անիմացիաների միջոցով, նվագախմբի կենդանի նվագակցությամբ և շրջագայում է աշխարհով մեկ: 2014-ին մասնակցում եմ լսումների և զբաղեցնում Shen Yun Performing Arts-ի հինգ կազմակերպություններից մեկի նվագախմբի կոնցերտմայստերի, ինչպես նաև ամբողջ աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում հանդես եկող Shen Yun Symphony Orchestra-ի երկրորդ ջութակների կոնցերտմայստերի պաշտոնները: Այդպես հայտնվեցի Միացյալ Նահանգներում:

Ստեփան Խալաթյանի վերջին 4 տարիների նվաճումները ներկայացնենք թվերի լեզվով. համերգներով հասցրել է հանդես գալ Հյուսիսային Ամերիկայի 51 նահանգներից 37-ի լավագույն համերգասրահներում` Carnegie Hall, Chicago Symphony Center, Boston Symphony Hall, John F. Kennedy Center և այլն, ինչպես նաև Մեքսիկայի, Կոլումբիայի, Արգենտինայի հեղինակավոր հարթակներում: Այս տարվա 4,5 ամսում նվագախումբը 77 համերգ է ունեցել` ամեն օր 1 կամ 2 համերգ: Նույն ժամանակահատվածում, 5 նվագախմբերը միասին հանդես են եկել 450 համերգով: Եվս մի ռեկորդ սահմանվել է Կոլումբիայում. 28  ժամում անընդմեջ` 4 շոու-համերգ:

Հանդիսատեսի ջերմությունը կախված է կլիմայական պայմաններից

- Այսօր արդեն Դուք ունեք հնարավորթյուն համեմատական անցկացնելու տարբաեր երկրների ու ազգությունների հանդիսկանների միջև: Ասում են, ամաենախստապահանջը` հայ հանդիսատեսն է, ով գալիս է սխալներ գտնելու, այլ ոչ թե` երաժշտությունը վայելելու: Ի՞նչ կասեք:

-  Վերջին 4 տարիներին լինելով տարբեր երկրներում, կարող եմ ասել, որ ունկնդիրը շատ տարբեր է: Օրինակ, Ճապոնիայում` ելնելով ազգային խառնվածքից, հանդիսատեսը շատ խստապահանջ է: Ֆանտաստիկ կառուցվացքով դահլիճները թույլ են տալիս հանդիսատեսին հետևել ինտոնացիոն ամեն ելևէջներին: Թայվանդում, որը մոտ է Ճապոնիային, հանդիսատեսը ավելի անմիջական է,  բավականին անկաշկանդ ցուցադրում է իր զգացողությունները: ԱՄՆ-ում` պայմանավորված է նահանգներով:  Նյու-Յորքում ավելի սառն են, դեպի հարավ`ավելի ջերմ ու անմիջական, բացահայտ ցույց են տալիս իրենց էմոցիաները` պահելով, իհարկե, թույլատրելիի սահմանները. ծափահարում են, սուլում, դոփահարում: Նվագախմբով դեռ չենք եղել Հայաստանում, ուստի դժվարանում եմ ասել ինչպես կընդունի հայ հանդիսատեսը: Ծրագրեր կան, ուղղակի պետք է տարածաշրջանային հույրախաղեր կազմակերպել, ինչը ծրագրվում է:  Իսկ հայ հանդիսատեսը, իրոք, շատ խստապահանջ է: Պետք է պահել որակի սանդղակը, քանի որ հայը գիտի ամեն ինչի որակյալը:

- Իրատեսակա՞ն եք համարում նվագախմբի հյուրախաղերը Երևանում:

- Նախ նշեմ, որ մյուս նվագախմբերում էլ  հայ երաժիշտներ կան` տրոմբոնահար Կարեն Խաչատրյանը , կլարնետահար Մհեր Մնացականյանը, ջութակահարներ` Աշոտ Դումանյանն ու Արսեն Կետիկյանը, կոնտրաբասիստ Տիգրան Ոսկանյանը: Անցյալ տարի մեզ միացավ դիրիժոր, կոնտրաբասիստ Վարդան Հակոբյանը: Շատ մեծ հպարտություն եմ ապրում, որ  չինական կազմակերպության, չինական նվագախումբի դիրիժորական վահանակի մոտ կանգնած է հայ երաժիշտը:  Հուսով եմ, միասնական ջանքերով կկարողանանք ներկայանալ հայ հանդիսատեսին:

Հավելենք, որ նման հագեցած համերգային ժամանակացույցում, Ստեփանը հասցնում է նաև միջազգային բեմերում հանդես գալ և ներկայացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք մեծ ոգևորությամբ ու բուռն ծափողջուններով է ընդունվում օտարազգի հանդիսականը: Դրան գումարած` ուսանողներ, ում երիտասարդ մասնագետը օգնում է կատարելագործվել թե՛ որպես մենակատար և թե՛ նվագախմբի երաժիշտ:

- Ի՞նչ ստեղծագործություններից է կազմված նվագախմբի հիմնական նվագացանկը:

- Ամեն տարի գրվում են նոր ստեղծագործություններ, համապատասխանացնելով պարային բեմադրություններին: Չինական ազգայինը` ծաղիկներով, հովհարներով, համեմաված ժամանակակից պարային տարրերով, քարոզում է բարու հաղթանակը չարի հանդեպ: Դա լուրջ նախագիծ է, որում մեծ աշխատանք է տանում ոչ միայն խմբավարն ու երաժիշտները, այլև պարուսույցներն ու պարողները, այդ ժամանակ, գերիշխողը չինական մոտիվներն են: Իսկ երբ հանդես է գալիս միայն սիմֆոնիկ նվագախումբը, ասնեք, Կարնեգի Հոլլում, ներկայացնում ենք համաշխարհային երաժշտության գլուխգործոցները` համալրված չինական ազգային նվագարաններով. երկլարանի «էրհու», 6 լարանի պիպա, մեր զուռնայի նման փողային գործիք «սոունա» և ազգային հարվածային գործիքներ: Տարեկան կատարում ենք 18 նոր ստեղծագործություն, գրված հատուկ այդ նվագախմբի համար, հիմնականում իրենց բնորոշ լադային սահամանում` պենտատոնիկայում, այսինքն 5 հնչյուններից բաղկացած լադ: Դա մի հատուկ ձևաչափ է, որին հիմնադիրները հավատարիմ են արդեն 10 տարի և պետք է ասել` այն աշխատում է:

- Նույնիսկ 7 հնչույնների պարագայում չկրկնվելը լուրջ խնդիր է կոմպոզիտորների համար, պատկերացնում եմ, որքան բարդ  առաջադրանք է չինացի ստեղծագործողների համար: Իսկ հայ կոմպոզիտորի գործերը ընդգրկվա՞ծ են նվագացանկում, ասենք` Խաչատրյանի «Սուսերով պարը»:

- Առայժմ` ոչ: Կատարում ենք` Չայկովսկի, Դվորժակ, Սենս-Սանս, բայց հայ դիրիժորի ներկայությունը գուցե և համալրի, զուտ չինական նվագացանկը, հայկական ստեղծագործությամբ: Մի առանձնահատկության մասին նշեմ. նվագախումբը չունի տեսահոլովակներ, ձայնագրություններ, համերգների տեսագրություններ, որոնց բացակայությունը ապահովում է հանդիսատեսի մշտական հետաքրքրությունը:

- Այսօր ազգայն երաժշտության գաղափարը արդիակա՞ն է մեծ գերտերութույններում, թե՞ գլոբալացման այս դարաշրջանում նման արժեքն այլևս ակտուալ չէ: Գուցե կա կոսմոպոլիտ երաժշոտթյուն: Ի՞նչ տենդեց է տիրում աշխարհում:

- «Դասական» ասվածը միշտ կմնա մրցակցությունից դուրս: Առիթ եմ ունեցել լսելու Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը, որն, ուղղակի, տանում է քեզ մի ուրիշ աշխարհ: Այնուամենայնիվ, խոսել զուտ ազգային երաժշտության մասին Միացյալ Նահանգներում շատ բարդ է: Հայաստանում ավելի հեշտ է ու հասկանալի, քանի որ մենք հստակ գիտենք` որն է ազգային, ֆոլկլոր, աշուղական երաժշտությունը: Ինչ մնում է նվագախմբին` իր գերակայող չինական նվագացանկով, ապա դա ազգային ավանդույթների  լավագույն տարածման օրինակն է, մշակույթի միջոցով:

- Ասում են, այսօր դասական երաժշտության համերգներին, դահլիճում կարելի է հանդիպել ավելի շատ ճերմակած մազերով ու ճաղատ գլխներ, քան ներկած: Ո՞վ է հանդիսատեսն այնտեղ:

-  Կարծում եմ, Հայաստանում ավելի ակտիվ է երիտասարդությունը, թեև միջին ու ավագ սերնդի ներկայացուցիչներն էլ հետաքրքրված են: Արտասահմանում, հիմնականում, հակառակ պատկերն է: Դա գալիս է նաև կենսակերպից` երիտասարդները աշխատում են, տարեցները վայելում են իրենց ծերությունը:

- Ըստ Ձեզ, ի՞նչ է արվեստը և ինչի՞ համար են մարդիք գնում համերգների, թատրոն, այցելում ցուցահանդեսներ, մշակութային օջախներ: Այլ կերպ ասած, «Ոչ միայն հացիվ, այլ նաեվ բանիվ»….

- Կան ընտանիքներ, որ ավանդույթի համաձյան են գնում համերգների, այն անցել է սերնդե սերունդ: Երբ Մետրոպոլիտեն Օպերայում դիտում էի «Պայացներ» օպերան, տեսա բազմաթիվ տղամարդկանց ու կանանց` ֆրակներով ու երեկոյան զգեստներով, ինձ թվաց, թե հայտնվել եմ կինոյում: Բայդ իրենք այդպես են ապրում, դա տոն է , որին պատրաստվում են ամենայն լրջությամբ: Նահանգների ամեն քաղաքում կա լավագույն օրկեստրը ու եթե այն ամեն օր համերգ ունենա, հավատացեք, դահլիճները լեփ-լեցուն կլինեն: Իսկ հանդիսատեսի շնորհակալ դեմքերը հասկացնել են տալիս, որ նրանք լիցքավորվում են դրական էներգիայով, որը կարևոր է մարդու համար:

- Ստեփան Խալաթյան. կարոտ, վերադարձի ծրագրեր…

- Շատ անգամ կարոտի մասին չեմ մտածում` խիստ զբաղվածությունից ելնելով: Կարոտը զգում եմ տարեկան 1 անգամ՝ Հայաստան գալուցս 1 շաբաթ առաջ: Հիմա այնտեղ եմ, վայելում եմ հանգիստս, բայց կյանքում ամեն ինչ անկախատեսելի է:

Հեղինակ՝ Սուսաննա Հովհաննիսյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը