22/06/2017 19:50
WikiLeaks-ը գաղտնազերծել է ԿՀՎ-ի ևս մեկ լրտեսության վիրուս
WikiLeaks պորտալն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի նոր բաժին է հրապարակել, որը ստացել է Vault 7 անվանումը, փոխանցում է РИА Новости-ն։
Կիբերլրտեսության գործիքների մասին «Բալենու ծաղկումը» վերտառությամբ փաստաթղթերի նախորդ փաթեթը հրապարակվել էր հունիսի 15-ին:
Հերթական հրապարակումը նկարագրում է ԿՀՎ-ի կողմից «Դաժան կենգուրու» անվանված նախագիծը: Ծրագիրն ընդունակ է առանց ուղղակի մուտքի թափանցել կազմակերպության համակարգչային ցանց: Այն «վարակում է» համացանցին միացված ցանցի համակարգիչը և դրանում տեղադրում «Դաժան կենգուրու» վնասաբեր ծրագիրը:
Երբ օգտատերը վարակված համակարգչի մեջ դնում է USB սարքը, դրանում ինքնաբերաբար տեղադրվում է մեկ այլ վնասաբեր ծրագիր, որը հետագայում փոխանցվում է այն բոլոր համակարգիչներին, որոնց կմիացնեն տվյալ սարքը։