23/06/2017 12:48
Թուրք և ռուս զինվորականներին կարող են ուղարկել Իդլիբ
Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականներին կարող են ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ անվտանգության վերահսկողություն իրականացնելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Milliyet-ին
«Թուրք և ռուս զինվորականները կարող են ուղարկվել Իդլիբ», - ասել է նա:
Քալընի խոսքով՝ ներկա պահին բանակցություններ են ընթանում Իդլիբում տեղակայվելիք զինվորականների թվաքանակը որոշելու շուրջ: