23/06/2017 13:10
Բրազիլիայում սարսափելի վթարը խլել է 21 մարդու կյանք (Տեսանյութ)
Բրազիլիայի արևելքում շտապ օգնության ավտոմեքենանրի մասնակցությամբ ավտովթարը խլել է 21 մարդու կյանք, փոխանցում է Vesti.ru-ն:
Ամեն ինչ սկսվել է քարեր տեղափոխող բեռնատարի և ավտոբուսի բախումից: Անմիջապես հետո նրանց բախվել են հիվանդներ տեղափոխող շտապ օգնության մեքենաներ:
Ավտոբուսում ևս ուղևորներ են եղել: Դրանով էլ բացատրվում է զոհերի մեծ թիվը: Բախումից մեքենաները բռնկվել են: Մարդիկ հիմնականում զոհվել են ստացած այրվածքներից: