27/06/2017 13:17
Սեֆիլյանի գործով պաշտպաններ Տիգրան Հայրապետյանի ու Արայիկ Պապիկյանի հանդեպ ևս կիրառվեց դատական սանկցիա
Ժիրայր Սեֆիլյանի գործով պաշտպաններ Տիգրան Հայրապետյանի ու Արայիկ Պապիկյանի հանդեպ ևս կիրառվեց դատական սանկցիա` դիմելով Փաստաբանների պալատ, այս մասին հայտարարեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը` վերադառնալով խորհրդակցական սենյակից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պաշտպան Տիգրան Եգորյանի հանդեպ կիրառվել էր դատական սանկցիա:
Ինչ վերաբերում է Արայիկ Պապիկյանին և Տիգրան Հայրապետյանին, վերջիններս հրաժարվել էին դատարան մտնելուց առաջ անձնական զննությունից` այն որակելով որպես խուզարկություն, քանի որ կարգադրիչները պահանջել էին, որ պաշտպանները բացեն նաև իրենց դրամապանակները: