27/06/2017 18:10
Փարիզի արվարձաններից մեկում մահացել է Սիրիայի ՊՆ նախկին ղեկավարը
Փարիզի արվարձաններից մեկում տեղակայված հիվանդանոցում կյանքից 85 տարեկանում հեռացել է Սիրիայի պաշտպանության նախկին նախարար Մուստաֆա Տլասը, փոխանցում է AFP-ն՝ հղում անելով Տլասի կրտսեր որդի Ֆիրազին:
Ֆիրազ Տլասի խոսքով՝ իր հայրը «մահացել է այս առավոտ և կթաղվի Փարիզում՝ սպասելով մի օր Դամասկոսում թաղված լինելու հնարավորությանը»:
Փարիզում հինգ տարի բնակված Մուստաֆա Տլասը հոսպիտալացվել էր մոտ երկու շաբաթ առաջ՝ ազդրի վզիկի կոտրվածքի պատճառով: Երկուշաբթի երեկոյան նա կոմայի մեջ է ընկել:
Տլասը համարվել է Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ Ասադի մերձավորներից և պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել ավելի քան 30 տարի՝ 1972-ից 2004 թվականը: