28/06/2017 15:11
Աթեշյանը պաշտոնապես զրկվեց Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից
Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը այսօր տեղի ունեցած նիստում որոշել է պաշտոնապես զրկել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից, փոխանցում է «Ակօս» պարբերականը։
Սահակ եպիսկոպոս Մաշալյանը լրատվամիջոցին ասել է, որ որոշմանը կողմ են քվեարկել 22-ը, իսկ դեմ եղել են 2-ը։
Աթեշյանը, հիշեցնենք, հրաժարական էր տվել դեռևս մայիսի 25-ին, բայց մինչ այդ պատրիարքի փոխանորդի ընտրություններ էին կայացել։ Պատրիարքի տեղապահի ընտրության հարցը որոշվեց փետրվարի 23-24-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ տեղապահի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար: Պոլսո պատրիարարքարանում մարտի 15-ին տեղի ունեցած հոգևորականների դռնփակ ժողովի ժամանակ Գերմանիայի հայկական թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ընտրվել էր Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ. Բեքչյանին կողմ էր քվեարկել 23 հոգևորական, իսկ Աթեշյանին՝ 11: