28/06/2017 11:38
Մեզ պետք են գործ անող մարդիկ, ոչ թե՝ պաշտոնյաներ, որոնք կղեկավարեն 2-3 մարդու. ՊՆ-ում և ԳՇ-ում կլինեն կրճատումներ. Նախարար
Քննարկում ենք Պաշտպանության նախարարությունում կառուցվածքի լրջագույն ձևափոխումը ու խոսքը պարզապես հաստիք կրճատելու մասին չէ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Այս փոփոխությունների արդյունքում հիմնականում կրճատվում են կառուցվածքային ստորաբաժանումները։ Մեզ պետք են գործ անող մարդիկ, ոչ թե՝ պաշտոնյաներ, որոնք կղեկավարեն 2-3 մարդու։ Բոլոր նրանք, ովքեր կրճավելու են, ստանալու են հնարավորություն զորքերում ծառայությունը շարունակելու», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Նա նշեց՝ ԳՇ-ում և զորքերում ևս նախատեսվում են փոփոխություններ։
Անդրադառնալով ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի կրճատման մասին խոսակցություններին՝ նա նշեց, որ գործընթացը անվանական չէ. «Նման մտադրություն այս փուլում չկա ու խնդիրը կոնկրետ անձերին չի վերաբերում»: