20/07/2017 13:40
Բացարձակապես հնարովի է, կարդացել ու զարմացել եմ. Դավիթ Լոքյանը՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալու մասին (Տեսանյութ)
ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների ՀՅԴ-ական նախարար Դավիթ Լոքյանը հերքում է լուրերն այն մասին, թե ՀՅԴ բյուրոյի ու ԳՄ նիստերում խոսվել է ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալու մասին։
«Գաղտնի քննարկում չի եղել, քննարկմանը մասնակցել են առնվազն գոնե 50 մարդ ու այդ ուղղությամբ որևէ բառ նույնիսկ չի հնչել», -կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լոքյանը։
Նա նշեց, որ նիստում քննարկվել է, թե ինչ ընթացք ունի կոալիցիայում լինելու գործընթացը, ինչպես է կառավարությունն այսօր աշխատում, ինչ առաջնահերթություններ ունի։
«Այն, ինչի մասին խոսում եք, բացարձակապես հնարովի է, ես կարդացել եմ թերթում ու զարմացել եմ», - ասաց Դ. Լոքյանը։