22/07/2017 12:40
Սառա Սանդերսը պաշտոնապես նշանակվել է Սպիտակ Տան մամուլի քարտուղարի պաշտոնում
Սառա Սանդերսը պաշտոնապես դարձել է ամերիկյան վարչակազմի մամուլի ծառայության ղեկավար, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Սպիտակ Տանը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը Սառա Սանդերսի պաշտոնը բարձացրել է մինչև Սպիտակ տան մամուլի քարտուղար», - ասվում է վարչակազմի հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, որ Սառա Սանդերսն այսուհետև կղեկավարի Սպիտակ Տան մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ նա զբաղեցնում էր մամուլի ծառայության ղեկավար Շոն Սփենսերի տեղակալի պաշտոնը: