22/07/2017 15:30
Մեքսիկայում հինգ մարդ է մահացել ծովային հետևակայինների ու հանցագործների փոխհրաձգության հետևանքով
Մեքսիկայում ծովային հետևակայինների ու խողովակաշարերից վառելիք գողացած հանցագործների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հինգ մարդ է մահացել, հայտնում է РИА Новости-ն:
Պուեբլա նահանգի անվտանգության համակարգման հարցերով խմբի տեղեկություններով ծովային հետևակայիններին հաջողվել է ձերբակալել «Բուկանաս» ավազակախմբի պարագլուխներից մեկին:
Սպանվել է 4 ավազակ և մեկ զինվորական, ևս երկու ծովային հետևակ վիրավորում է ստացել։