25/07/2017 11:00
Էրդողանը չի հասկանում ԱՄՆ-ի անհանգստությունը Ռուսաստանից С-400 համալիրներ գնելու հետ կապված
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի տեսնում ոչ մի պատճառ Անկարայի ու Մոսկվայի միջև ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնման շուրջ բանակցությունների առնչությամբ Վաշինգտոնի կողմից անհանգստության համար, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ամերիկյան Զինված Ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարն ասել էր, որ ռուս-թուրքական գործարքը կառաջացնի Վաշինգտոնի անհանգստությունը։
«Ինչու այն պետք է առաջացնի անհանգստություն։ Ցանկացած երկիր պետք է որոշակի միջոցառումներ ձեռնարկի իր անվտանգության ապահովման համար», - ասել է թուրք առաջնորդը։
Նա նաև ընդգծել է, որ ռուսական ու թուրքական համապատասխան գերատեսչություններն այժմ գտնվում են բանակցային փուլում, և վստահություն է հայտնել, որ Թուրքիան «կանի այդ քայլը»։