25/07/2017 17:33
Հնդկաստանի նորընտիր նախագահը պաշտոնապես ստանձնել պաշտոնը
Հնդկաստանի նորընտիր նախագահ Ռամ Հաթհ Քովինդը, որն ընտրվել էր հուլիսի 17-ին, երդում է տվել և պաշտոնապես ստանձնել պաշտոնը, հայտնում է РИА Новости-ն:
Երդմնակալության արարողությունը հեռարձակվել է տեղի հեռուստատեսությամբ: Այն կայացել է խորհրդարանի կենտրոնական նախասրահում, ուր Քովինդն արդեն նախկին նախագահ Փրանամ Կումար Մուքերջիի հետ ժամանել է նախագահական նստավայրից:
Արարողությունը նախագահել է Գերագույն դատարանի նախագահ Ջանդիշ Սինգհ Կեհարը: Երդմնակալության արարողությունից հետո Քովինդը դիմել է ներկաներին՝ երկրի խորհրդարանի երկու պալատների պատգամավորներին ու բարձրաստիճան հյուրերին, այդ թվում՝ օտարերկրյա դիվանագետներին: