25/07/2017 13:45
ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Աֆղանստանում և Պակիստանում ահաբեկչությունները և ԿԱՀ-ում խաղաղապահների վրա հարձակումը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) ընդունել է երեք հայտարարություն, որոնցում դատապարտել է ահաբեկչական գործողություններն Աֆղանստանում և Պակիստանում, որոնք տասնյակ մարդկանց կյանք են խլել, նաև՝ խաղաղապահների վրա հարձակումը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ), փոխանցում է ТАСС-ը:
Քաբուլում և Պակիստանի Լահոր քաղաքում իրականացված ահաբեկչական գործողություններին նվիրված հայտարարություններում ընգծված է, որ «ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով ներկայացնում է ամենալուրջ սպառնալիքներից մեկը միջազգային խաղաղության և անվտանգության համար», ինչպես նաև հանցագործություն է՝ «անկախ դրդապատճառներից»:
Ավելի վաղ՝ երկուշաբթի, պայթուցիկով ավտոմեքենան պայթեցվել Աֆղանստանի մայրաքաղաքի արևմտյան մասում: Դրա հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ: