26/07/2017 19:10
Լոնդոնի արևելքում անհայտ անձինք երկու մարդու վրա ծծմբաթթու են լցրել
Լոնդոնի արևելքում անհայտ անձանց գործողությունից տուժել է երկու մարդ: Նրանց վրա հեղուկ են լցրել, հնարավոր է, դա ծծմբաթթու է եղել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով The Guardian-ին:
Միջադեպը տեղի է ունեցել Ռոման-ռոուդ մարդաշատ փողոցում: Ըստ ականատեսների՝ երկու երիտասարդ բղավելով, թե իրենց վրա ծծմբաթթու են լցրել, վազելով մտել են մոտակա խանութ: Հաստատության տնօրինությունը փորձել է մաքրել նրանց վրայից հեղուկը, սակայն, այնուամենայնիվ, նրանք ոտքերի և դեմքի շրջանում այրվածքներ են ստացել:
Երիտասարդներին հոսպիտալացրել են: Կատարվում է քննություն: