27/07/2017 17:16
Հնդկաստանում ջրհեղեղները խլել են 119 մարդու կյանք
Հնդկաստանում ուժեղ ջրհեղեղների հետևանքով զոհվել է 119 մարդ, հայտնում է РБК-ն հղում՝ անելով Deutsche Welle-ին:
Տեղի իշխանությունների տվյալով՝ հեղեղված տարածքներից իրենց տները պետք է լքեին 36 հազար բնակիչ: Փրկարարական ծառայությունները շարունակում են տարհանել մարդկանց նավակներով և ուղղաթիռներով:
Բանասկանթհա շրջանից ամենից շատ տուժած առնվազն 260 հազար բնակչի ուղղաթիռով տեղափոխել են առավել անվտանգ վայրեր:
Իրավիճակը շարունակում է ծանր մնալ Արունաչալ-Փրադաշ և Ասսամ հյուսիսարևելյան նահանգներում: Նշված վերջին նահանգում մի քանի շաբաթում զոհվել է 75 մարդ: Այնտեղ հայտարարվել է արտակարգ դրություն: