17/08/2017 09:41
Մի շարք քաղաքացիներ ցանկություն են հայտնել որդեգրել Պռոշյան համայնքում լքված նորածնին. ՀԺ
Անցյալ շաբաթ` օգոստոսի 12-ին, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում լքված նորածնին որդեգրել շատերն են ցանկանում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այդ առնչությամբ բազմաթիվ զանգեր է ստացել, իսկ Սահմանադրական դատարանի աշխատակցուհիներից մեկը, որը նույնպես տևական ժամանակ երեխա որդեգրելու նպատակ ունի, այցելել է գերատեսչություն:
«Այսօր նախարարություն է այցելել Մարիամ Խաչիբաբյան անուն-ազգանունով կին: Զանգահարել են առնվազն 20 քաղաքացիներ, ովքեր երազում են առողջ երեխա որդեգրել և բազմիցս դիմել են նախարարություն ու համապատասխան մարզպետարաններ: Նրանց չենք կարողացել առողջ երեխայի տվյալներ տրամադրել: Նույնիսկ Արմավիրի մարզից զանգահարող մեկը ասաց, որ գիշերը չի քնել, և անպայման ինքը պետք է այդ երեխային որդեգրի: Ես բոլորին բացատրել եմ, որ երեխան դեռևս որդեգրման ենթակա չէ»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: