18/08/2017 10:46
Շիրակում բժիշկները զարմացած են. մարզի առողջապահության վարչության պետի պաշտոնակատարը տնտեսագետ է. «Հայկական ժամանակ»
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի։ Շիրակի մարզպետի որոշմամբ այս պաշտոնը զբաղեցնում է մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի նախկին պետ Մեսրոպ Բզնունին։
«Հայկական ժամանակ»-ը գրել է, որ Գյումրիում պտտվող տեղեկություններով՝ Մեսրոպ Բզնունին նույն նախկին ՀՅԴ-ական է, այժմ՝ անկուսակցական։ Մարզպետ Արթուր Խաչատրյանի այս որոշումը զարմացրել է մարզի բժիշկներին։ Նրանցից մի քանիսը նշեցին, որ Բզնունին գրեթե ոլորտի հետ կապ չունի, մասնագիտությամբ տնտեսագետ է։
«Արդեն տեղեկացրել ենք, որ տարաձայնություններ կային ՀՅԴ-ական մարզպետի և առողջապահության վարչության նախկին պետ Հովհաննես Հովհաննիսյանի միջև, ինչն էլ հանդիսացել էր պատճառ, որ Հովհաննիսյանը սեփական դիմում համաձայն դուրս գա աշխատանքից։ Թեև դիմում տալու պահին Հովհաննիսյանի կենսաթոշակի տարիքին մնացել էր մեկ ամիս»,- ավելացրել է թերթը։