21/08/2017 16:09
ԱՄՆ-ը կասեցնում է ոչ միգրացիոն այցագրերի տրամադրումը Ռուսաստանում
ԱՄՆ-ն օգոստոսի 23-ից դադարեցնում է ոչ միգրացիոն այցագրերի տրամադրումը Ռուսաստանի ամբողջ տարածքում, հայտնել են ՌԴ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունում, փոխանցում է РИА Новости-ն:
Այս միջոցառումներն ԱՄՆ-ի դեսպանատանը բացատրել են աշխատակիցների թվաքանակի կրճատմամբ:
«ՌԴ-ում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության աշխատակիցների թվաքանակի սահմանափակման նպատակով Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկված միջոցների կապակցությամբ սկսած 2017 թվականի օգոստոսի 23-ից Ռուսաստանի ամբողջ տարածքում կկասեցվի ոչ միգրացիոն այցագրերի տրամադրման ընթացարգը: 2017 թվականի սեպտեմբերի 1-ից այդ ընթացակարգը կվերսկսվի Մոսկվայում», - նշվում է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության կայքում:
Ընթացակարգը կվերսկսեն սեպտեմբերի սկզբից, բայց միայն Մոսկվայում: Ռուսաստանում ԱՄՆ-ի հյուպատոսություններում ոչ միգրացիոն այցագրերի տրամադրման ընթացակարգը կկասեցվի անորոշ ժամանակով: