21/08/2017 18:55
Ահաբեկիչները թանկարժեք իրեր են վաճառել Բարսելոնայի հարձակումը կազմակերպելու համար
Բարսելոնայում ահաբեկչություն իրականացրած անձիք ոսկի և թանկարժեք քարեր են վաճառել և այդ գումարով ձեռք բերել հարձակման կազմակերպման համար անհրաժեշտ ամեն ինչ։ Այս մասին հայտնում է El Confidencial թերթը՝ հղում անելով իրավապահ մարմիններին, փոխանցում է ТАСС-ը:
Ինչպես գրում է թերթը, ահաբեկիչները 1200 եվրո են ստացել և այդ գումարով ձեռք բերել 106 բալոն գազ։ Բալոնները պահվել են Ալկանարի բնակելի տանը, որտեղ օգոստոսի 16-ին՝ Բարսելոնայի ահաբեկչությունից մեկ օր առաջ, պայթյուն էր որոտացել։ Իրավապահները պարզում են, թե ինչպես են թանկարժեք իրերը հայտնվել ահաբեկիչների ձեռքում։
El Mundo-ն իր հերթին հայտնում է, որ ահաբեկչության նախապատրաստությունը սկսվել էր դեռևս 6 ամիս առաջ։