22/08/2017 17:42
«Թալիբանը» դատապարտել է Աֆղանստանում զինվորականների ներկայությունը երկարացնելու Թրամփի որոշումը
«Թալիբան» արմատական շարժումը դատապարտել է Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների ներկայությունը երկարացնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով կազմակերպության ներկայացուցչին:
«Աֆղանստանում պատերազմը շարունակելու փոխարեն ամերիկացիները պետք Է մտածեին երկրից իրենց զինվորները դուրս բերելու մասին», - հայտարարել Է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը Աֆղանստանում ԱՄՆ-ի նոր ռազմավարության վերաբերյալ Թրամփի ելույթից մի քանի ժամ անց:
Նրա խոսքով՝ շարժման անդամները մտադիր են «ջիհադը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ Աֆղանստանում թեկուզ մեկ ամերիկացի զինվոր Է գտնվում: Մուջահիդն այն կարծիքին Է, որ Թրամփի ասածների մեջ «ոչ մի նոր բան չկա», նշում Է «Ֆրանս Պրեսսը» գործակալությունը: