22/08/2017 12:38
Իտալիայի Իսկյա կղզում երկրաշարժի հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել
Նեապոլյան ծոցի Իսկյա կղզում երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Rai News 24 հեռուստաալիքին:
10 մարդ ենթադաբար գտնվում է փլվածքների տակ, այդ թվում՝ երեք երեխա: Նրանք համարվում են անհայտ կորած, իսկ մոտ 30 բնակիչ տեղափոխվել է տեղական հիվանդանոցներ, նրանցից շատերը ծանր վիճակում են:
Իսկյա կղզում երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 21:30-ին: Երկրաշարժի կազմել է 4 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ մոտ 10 կմ խորությամբ: Ստորգետնյա ցնցման հետևանքով տասնյակ շենքեր են քանդվել: Փրկարարները չեն բացառում, որ փլվածքների տակ կարող են գտնվել այլ զոհեր: