22/08/2017 13:29
Վրաստանում տեղի ունեցած պատահարից տուժած ՀՀ 6 քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ժամը 08:19-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեվի գյուղի, մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes-Benz Vito» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է տրակտորին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով ուղևորներ՝ 1986 թ. ծնված Մարինե Աբրահամյանը, 1952 թ. ծնված Անի Հակոբյանը, 1984 թ. ծնված Գրիգոր Այդինյանը տեղափոխվել են Քութաիսիի բազմաֆունկցիոնալ ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ 1960 թ. ծնված Սոնյա Մաթևոսյանը, 1981 թ. ծնված Իրինա Աբաջյանը և Սուրեն Աբրահամյանը տեղափոխվել են Քութաիսիի Ինտերվենցիոնալ ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: 2000 թ. ծնված Սոֆյա Մաթևոսյանը չի տուժել:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ կենտրոնից կապ է հաստատվել Քութաիսիի բժշկական կենտրոնների հետ, որտեղից հայտնել են, որ տուժածների կայնքին վտանգ չի սպառնում: