Հայաստանում 7 ամսվա ընթացքում 117 մարդ ինքնասպանություն է գործել
02/09/2017 16:36

Հայաստանում 7 ամսվա ընթացքում 117 մարդ ինքնասպանություն է գործել

2017 թվականի 7 ամիսների ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվել է 1 միլիոն 239 հազար 372 զանգ:

«Գրանցվել է 7751 արտակարգ դեպք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը։

Փոխնախարարի խոսքով՝ 2017 թվականի հունվարից առ այսօր գրանցվել է ինքնասպանության վերաբերյալ 410  ահազանգ։

«Դեպքերից 117-ն իրագործվել է, 275 -ի դեպքում հաջողվել  է այն կանխել, իսկ 18-ի դեպքում քաղաքացիները պարզապես սպառնացել են ինքնասպան լինել»,-  ընդգծեց Դ. Կարապետյանը:

 

Հայաստանում 7 ամսվա ընթացքում 117 մարդ ինքնասպանություն է գործել