.jpg)
9 երկրների հավաքականներ այդպես էլ չժամանեցին Երևան
Արդեն հայտնի են այն բոլոր երկրները, որոնք Երևանի մարզահամերգային համալիրում կմասնակցեն մայիսի 23-30-ը կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը:
Վերջնարդյունքում հայտավորված հավաքականներից մրցավայր ժամանեցին միայն 42-ը: Դրանք են` Ալժիր, Ավստրալիա, Բելառուս, Բուլղարիա, Չինաստան, Չինաստան Թայփի, Կիպրոս, Կուբա, Դոմինիկյան Հանրապետություն, Անգլիա, էկվադոր, Ֆինլանդիա, Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Հունգարիա, Հնդկաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Իռլանդիա, Իսրայել, Ղազախստան, Ղրղզստան, Կորեա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Չեռնոգորիա, Մարոկկո, Լեհաստան, Պուերտո Ռիկո, Խորվաթիա, Ռումինիա, Ռուսաստան, Շվեդիա, Թաիլանդ, Թուրքիա, Ուկրաինա, ԱՄՆ, Ուզբեկստան, Տաջիկստան, Սերբիա, Հայաստան:
9 երկրների ֆեդերացիաներ, չնայած նախնական հայտավորում իրականացրել էին, այդպես էլ չտեղեկացրեցին, որ չեն ժամանելու Հայաստան: Խոսքը Վենեսուելայի, Չեխիայի, Թունիսի, Սլովակիայի, Արգենտինայի, Նիգերիայի, Մոնղոլիայի, Գանայի և Բոտսվանայի հավաքականների մասին է: