23/05/2009 10:43
Վարչապետն էլ էր ռոք ըմբոշխնում
Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ բրիտանական «Jethro Tull» խմբի համերգը:
Քաղաքի ռոք-սիրահարներն այս անգամ ոչ միայն ու ոչ այնքան երիտասարդներն էին, որքան տարեցները: Սա իր օբյեկտիվ պատճառն ունի. խումբը 41 տարվա պատմություն ունի, և խմբի երկրպագուների ավելի տարեց լինելը բնական էր:
Համերգն ընդհանուր առմամբ անցավ այնպիսի մթնոլորտում, երբ հնչում են սիրված երգեր, ու դու միաձուլվում ես երաժշտության հնչյուններին:
Aysor-ի աչքից, սակայն, չվրիպեց մի հետաքրքիր փաստ: Համերգի կեսից դահլիճ մտավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով րոպեներ առաջ էր վերադարձել Ղազախստանից: Վարչապետը հոծ բազմության մեջ գտավ իր կնոջը, համբուրեց նրան, և նրանք միասին շարունակեցին բոլորիս պես վայելել ռոք երաժշտությունը:
Համերգին ներկա էին նաև Մշակույթի նախարարն ու փոխնախարարը: Որքան էլ փորձեցինք աչքի անցկացնել ու գտնել ծանոթ դեմքեր հայկական շոուբիզնեսից, այդպես էլ մեզ դա չհաջողվեց: Գուցե մեր «աստղերը» ներկա էին, պարզապես մենք չորսացինք:
Ինչպես սովորաբար նման համերգների ժամանակ է լինում, այս անգամ էլ ֆանատիզմը հաղթեց մարդուն: Երկրպագուներից մեկն իրեն նետեց բեմ, սկսեց համբուրել խմբի երգիչ, կոմպոզիտոր Յան Անդերսոնի ոտքերը: Անակնկալի եկած երաժիշտը մի քանի քայլ հետ գնաց, բայց չընդհատեց երգի կատարումը: Անվտանգության աշխատակիրցները ոգևորված երկրպագուին դուրս տարան:
Համերգի վերջում, երկրպագուների բարձր ծափահարությունից հետո, խումբը կրկին դուրս եկավ բեմ ու կատարեց 1960-ականների երգերից մեկը, որից հետո «բավարարված» ամբողխը հանգիստ բռնեց տան ճանապարհը: