Նիկիտա Սիմոնյանը կոշտ պայքարի կոչ է անում
23/05/2009 12:29

Նիկիտա Սիմոնյանը կոշտ պայքարի կոչ է անում

Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Նիկիտա Սիմոնյանը կարծում է, որ ռասիզմի դրսևորումների դեմ պայքարի նպատակով ռուսաստանյան մարզադաշտերում անհրաժեշտ է խիստ միջոցառումներ կիրառել:

«Ռասիստական կոչերի համար պետք է պատժել ամենախիստ ձևով: Իտալական «Յուվենթուսին» պատժեցին` երկրպագուներին արգելելով մարզադաշտում հետևել թիմի հաջորդ խաղին: Դուք տեսնում եք մարդուն` երկու ոտքով, երկու ձեռքով և մեկ գլխով: Դե, որոշեք` կարգի՞ն մարդ է, թե՞ տականք, այլ ոչ թե փորձեք հասկանալ, թե ինչ ազգություն կամ մաշկի գույն ունի», - Նիկիտա Սիմոնյանի խոսքերը մեջբերել է ռուսաստանյան «Սպորտ Էքսպրեսը»:

«Ռուբինի» հետ խաղում Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուների տրիբունայում ֆաշիստական բնույքի պաստառ հայտնվեց: Եվ այժմ հետաքննություն է կատարվում: Սպարտակցիներն ասում են` դրանք ուղարկված են ինչ-որ մեկի կողմից և մեզ հետ կապ չունեն: Բայց եթե նրանք իսկապես ձեզ հետ որևէ առնչություն չունեն, դուք պարտավոր եք խլել պաստառը և այն փոխանցել իրավապահ մարմիններին», - պատմել է Նիկիտա Սիմոնյանը:
 

Նիկիտա Սիմոնյանը կոշտ պայքարի կոչ է անում