.jpg)
Մինչև 46 կգ քաշային կարգում այսօր տեղի կունենա 4 մենամարտ
ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 255 մարզիկներ` 42 երկրներից: Այս պահին ընթացող վիճակահանության ընթացքում նշված թվերը ներկայացրեց ԱԻԲԱ-ի տեխնիկական պատվիրակ Օսվալդո Բիսբալը:
Ընդհանուր առմամբ` այսօր տեղի է ունենալու 28 մենամարտ: Առաջին սեկցիայում մարզիկները ռինգ դուրս կգան ժամը 15:00-ին, իսկ երկրորդ սեկցիայում մրցումները կմեկնարկեն ժամը 19:00-ին: Ժամը 18:00-ին տեղի է ունենալու աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Ավելի ուշ կանդրադառնանք նաև վիճակահանության արդյունքներին: Ներկա դրությամբ հայտնի է միայն, որ 46 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը մրցակցելու է անգլիացի մարզիկի հետ: Նույն քաշային կարգում տեղի կունենա ևս 3 մենամարտ` Կուբա-Ալժիր, Կորեա-Դոմինիկյան Հանրապետություն, Վրաստան-Ղազախստան: