.jpg)
Թեկնածուների վարկանիշները` PR-ի լեզվով
PR մասնագետ Կարեն Քոչարյանը փորձեց ներկայացնել, թե Երևանի Ավագանու ընտրություններին առաջադրված թեկնածուներից յուրաքանչյուրն ինչպե՞ս կարողացավ իր վարկանիշը ավելի բարձրացնել, իսկ ո՞ւմ վարկանիշն ընկավ:
«ՀՀԿ-ի ձայները բարձրացան, քանի որ ի սկզբանե, բավականին լավ անցավ քարոզարշավը և դրա շնորհիվ բարձրացավ: ՀԱԿ-ը կորցրեց, նույն Լևոն Տեր-Պետրոսյանը` որպես անձ, ունի իր համակիրները, բայց կորցրել է իր արմատական ընդդիմության հռետորիկան բառերը, ուստի էլեկտորատի առումով ՀԱԿ-ը կորցրեց», - ասաց Կ. Քոչարյանը:
Նա այն կարծիքին է, որ ՀՅԴ-ն, եթե ինչ-որ տեղ կորցրեց, ինչ-որ տեղ էլ ձետք բերեց, նաև ըստ Քոչարյանի, ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որ ունի իր կայուն ընտրազանգավծը:
PR մասնագետը խոստովանեց, որ ԲՀԿ-ին չի հասկանում, չի կողմնորոշվում` ԲՀԿ-ն ընտրազանգված ավելացրե՞լ է, թե՞ կորցրել:
«ՕԵԿ-ը դեռ անցած տարի է կորցրել` 100 տոկոս ընտրազանգվածն է կորցրել: Ես միշտ զարմացել եմ, որ ՕԵԿ-ն իր PR-ով հասել է ուզածին, բայց հիմա չեմ հավատում, թե կանցնի: Աշխարհում ոչ ոք այնպես չի գցել իր ընտրողին, ինչպես Արթուր Բաղդասարյանը»,- հայտնեց բանախոսը:
Կ. Քոչարյանը նշեց, որ եթե անցնի 4-րդ ուժ, դա լինելու է միայն ՀՅԴ-ն:
«ՀՅԴ-ն կորցրեց անդիմինիստրատիվ ռեսուրս` նախարարների միջոցով, բայց էլեկտորալ առումով ձեռք բերեց: Նրանց ընդդիմություն չեն դիտարկում, բայց վերջին երկու տարիներին ընդդիմությանը ձայն չտված ընտրազանգվածը` ՕԵԿ-ի կողմից կոպիտ գցված լինելով, ու նաև «Ժառանգության» էլեկտորատն իրենց ձայները ՀՅԴ-ին կտան»,- հավաստեց նա:
Ըստ Քոչարյանի, մյուս թեկնածուներին անդրադարձ կատարելու իմաստ չկա, քանի որ նրանք ոչ մի բան չեն կորցրել կամ գտել:
Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ նշեց, որ սովորաբվար ընտրվում է նա, ում ենթագիտակացական միտումները համապատասխանում են մեծամասնության ենթագիտակցական միտումներին:
Նա նաև անդրադարձավ այն հարցին, թե քաղաքապետի համար կինը հարմա՞ր թեկնածու է: «Ընդհանրապես հարմար է, բայց այն կինը, որ ներկայացված է, կարծում եմ ոչ»,- ասաց Ս. Խուդոյանը: