.jpg)
«Ես նման չեմ ոչ մեկին»
Այսօր ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանը հանդիպեց լրագրողների հետ և ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենք 120 կետից բաղկացած ծրագիր ունեն, դեմ են ազատական շուկայական հարաբերությունների գաղափարախոսությանն ու «ցածր ճաշակի ու որակի քարոզարշավին»:
Տ. Կարապետյանը կրկին նշեց, որ ոչ ոք, անգամ եթե սոցիոլոգ է, ընտրությունից առաջ իրավունք չունի ասել, թե ո՞վ կհաղթի, կամ քանի՞ տոկոս կհավաքի այս կամ այն ուժը:
«Դրանով մարդը մտափոխվում է, չի կարելի: Բացի այդ, սոցիոլոգը միշտ ասում է մոտիկ թիվ, երբ մի քանի անգամ լսում են այդ թիվը, ընտելանում են: Վերջերս բազմիցս բոլորն ասում են, որ ոչ ոք չի հաղթահարի 40 տոկոսի շեմը, ուրեմն` իշխանությունները մերվել են, որ կոալիցիայով պետք է հանդես գան»,- ասաց ԺԿ առաջնորդը:
Ըստ Կարապետյանի, ոչ ոք նաև իրավունք չունի իրեն համեմատել մյուս թեկնածուների հետ: «Ես նման չեմ ոչ մեկին, ես ձայն չեմ հայթայթում, ձայն չեմ փախցնում, եթե վրայիցս չտանեն, գոհ կլինեմ: Ես նաև նախընտրում եմ խոսել ընտրությունների հաջորդ օրը»,- նշեց նա:
Տ. Կարապետյանը վստահ է, որ «ձայնորսությունը» նրանից է, որ բոլոր թեկնածուները գործում են մի դաշտում, իհարկե, իրենից բացի:
Թեկնածուն, ով կողմ է աշխատել իր հետ ընտրված ցանկացած ուժի հետ, բայց միայն ի նպաստ ժողովրդի, նաև գիտի, որ իրենց տրվելիք ձայներն աճելու են ժողովրդի գիտակցության հաշվին:
«Ես չեմ ուզում հաղթանակ` ամեն գնով, ես ուզում եմ վեհ հաղթանակ, մաքուր հաղթանակ; ճնշված են նրանց ձայները, իսկ մերը տոն են, մենք այլընտրանք ենք: Որոշ թեկնածուներ ճանաչելիության խնդիր ունեն, ես նման խնդիր չունեմ, ինձ բոլորն են ճանաչում: Մենք ոչ թե 7 կամ 9 տոկոսի շեմն ենք անցել, այլ 10 տոկոսի»,- նշեց Կարապետյանը: