Խորվաթիայի նախագահին հյուրընկալեց Ամենայն հայոց հայրապետը
23/05/2009 14:07

Խորվաթիայի նախագահին հյուրընկալեց Ամենայն հայոց հայրապետը

Հայաստան կատարած այցի շրջանակներում այսօր Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչն այցելեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին` հանդիպելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի նախագահը Հայաստան է ժամանել մայիսի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Խորվաթիայի նախագահը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ նախօրեին այցելել է Հայոց եղեռնի զոհերի հուշարձան՝ Ծիծեռնակաբերդ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Վեհափառ հայրապետը նախագահին դիմավորեց հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ: Խորվաթիայի նախագահն ու Գարեգին Բ կաթողիկոսը նաև առանձնազրույց ունեցան:

Նշենք, որ նախագահ Ստյեպան Մեսիչը Մայր Աթոռ այցելելուց ժամեր առաջ եղել է Մատենադարանում, ծանոթացել հայ հոգևոր հարուստ ժառանգության և նրա պատմության հետ: Բացի Գարեգրն Բ կաթողիկոսի հետ հանդիպումից` Ստյեպան Մեսիչը հանդիպել է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Խորվաթիայի նախագահը Հայաստանից մեկնում է այսօր:
 

Խորվաթիայի նախագահին հյուրընկալեց Ամենայն հայոց հայրապետը