Գյուղում ինտերնետ չկա. բողոքում է տատիկը
12/06/2009 18:16

Գյուղում ինտերնետ չկա. բողոքում է տատիկը

Վանաձորի թիվ 6 դպրոցն այս օրերին վերածվել է քննակնետրոնի: Այստեղ այսօր հավաքված ծնողները չէին սպասում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այցին, բայց քանի որ այցելել էր, որոշեցին կիսվել նրա հետ:

«5 օրը ուշ է, շուտ հրապարակեք: Համ էլ ինտերնետ եք ասում, գյուղում ինտերնետ կա՞: Բա մենք ո՞նց իմանանք, ընդհանուր կարգ պետք է լինի»,- ասաց մոտ 80-ամյա մի տատիկ:

Աշոտյանը նրան պատասխանեց, որ 13 հազար հոգի հայոց լեզու առարկայից քննություն է հանձնել, և թեստերը միայն Երևանում են ստուգվում, ուստի ըստ նախարարի, 5 օրն այն նվազագույն ժամկետն է, որի մեջ փորձում են տեղավորվել:

Նաև բողոքներ հնչեցին քննաժամանակից, ոչ ծրագրային հարցերի առկայությունից:

«Մյուս տարվա համար էլի մտածեք, մենք հավատում ենք, որ կանեք: Էս տարին էլ անցել ա, մյուս տարվա մասին մտածեք»,- դիմեցին Աշոտյանին:

Նա էլ խոստացավ հաշվի առնել շրջայցերի ընթացքում լսած կարծիքները, դրանք քննարկել և, անհրաժեշտության դեպքում, կիրառել:
 

Գյուղում ինտերնետ չկա. բողոքում է տատիկը