.jpg)
Մեկնարկել է Քրիստոֆ Շեբենի և Ստյուարտ Էմերսոնի համերգը
Այսօր ժամը 11.00-ին -ին Ազգային ժողովի Կանաչ սրահում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող Գերմանիայի շաբաթներ 2009թ. ծրագրի շրջանակում մեկնարկել է տենոր Քրիստոֆ Շեբենի և դաշնակահար Ստյուարտ Էմերսոնի համերգը: Այս մասին տեղեկացանք ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համերգին զուգահեռ կներկայացվի նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին դեսպան Հանս-Վուլֆ Բարթելսի՝ Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը: