.jpg)
Արվեստի ԲՈՒՀ-երում դիմորդների թիվը շատացել է
Արվեստի ԲՈՒՀ-երում այս տարի դիմորդների քանակը համեմատաբար ավելի շատ է, քան նախորդ տարիներին:
Ինչպես այսօր ասուլիսւմ հայտնեց Երևանի պետական թատրոնի և կինոյի ինստիտուտի թատրոնի և կինոյի ֆակուլտետի դեկան Նարինե Սարգսյանը, մասնավորապես, նշված ինստիտուտում կա 260 դիմորդ: Ըստ նրա, վերջին 5-6 տարվա ընթացքում նման բան չի եղել:
«Դրա պատճառներից մեկն էլ, գուցե, սերիալներում նկարահանվելու և աշխատանք ունենալու հնարավորությունն է», - բացատրեց Նարինե Սարգսյանը:
Գեղարվեստի ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սվետլանա Գևորգյանը տեղեկացրեց, որ իրենց տեսական բաժիններում դիմորդներն ավելի քիչ են, քանի որ նրանք իրավունք ունեն դիմելու միայն այդ տեղի համար, իսկ, օրինակ, Պետհամալսարանում կարող էին դիմել ոչ միայն արվեստի բաժին, այլ նաև հարակից բաժիններ:
Ս. Գևորգյանը ուրախությամբ նշեց, որ այժմ շատ տեղերից դիմում են Գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական բաժնի մագիստրատուրայում սովորելու համար:
Նշենք, որ ընդունելության քննություննները կկայանան հուլիսի 15-26: