Իրանում մեկնարկեցին նախագահական ընտրությունները
12/06/2009 10:02

Իրանում մեկնարկեցին նախագահական ընտրությունները

Այսօր Իրանում նախագահական ընտրություններ են: Նախագահի պաշտոնին հավակնում են 4 թեկնածուներ` ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին, խորհրդարանի նախկին խոսնակ Մեհդի Քյարուբին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային:

«Ողջ հանրապետության տարածքով քվեարկությունը սկսված է` համաձայն սահմանված կարգի, տեղական ժամանակով ժամը 8.00-ին և կտևի մինչև 18.00 –ն», - ըստ Ռիա Նովոստի գործակալության, AF-ին հայտնել է Իրանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Միևնույն ժամանակ բացառված չէ, որ քվեարկությունը կարող է երկարաձգվել մինչև կեսգիշեր` կապված ընտրողների մասնակցությունից: Այնուհետև կսկսվի ձայների հաշվարկը:

Եթե առաջին փուլում ոչ ոք հաղթող չճանաչվի, տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն միայն երկու թեկնածու: Հնարավոր երկրորդ փուլը կկայանա հունիսի 19-ին:

Նշենք նաև, որ Իրանում քվեարկության իրավունք ունեն 18-ը լրացած անձինք, որոնք կազմում են երկրի 70 միլիոնանոց բնակչության 46 միլոնը:

Նշենք նաև, որ Իրանում նախագահի լիազորությունների ժամկետը 4 տարի է: Այս երկրում նախագահն ունի վերընտրման հնարավորություն:

Իրանի նախագահական ընտրություններին հետևելու են 50 հազար դիտորդներ:
 

Իրանում մեկնարկեցին նախագահական ընտրությունները