Անակնկալներ ընդդիմության հերթական հանրահավաքի ժամանակ
12/06/2009 20:34

Անակնկալներ ընդդիմության հերթական հանրահավաքի ժամանակ

Այսօր Մատենադարանի մոտ ընթացքող Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը սկսվեց 45 րոպե ուշացումով: Սակայն, ինչպես հանրահավաքից հայտնեց մեր թղթակիցը, ՀԱԿ-ի հանրահավաքին է մասնակցում և Մատենադարանի հարթակ է բարձրացել 2008 թ. մարտյան իրադարձություններից ի վեր «ընդհատակ անցած» Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, ով կոչ է արել հանրահավաքի մասնակիցներին շարունակել պայքարը «մինչև հաղթական ավարտ»:

Այժմ Մատենադարանի հարթակից ելույթ է ունենում ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, ով անդրադառնում է ընտրախախտումներին ու հնչեցրել է ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականները: Նա նաև իր ելույթում նշել է, որ ՀԱԿ-ը ԵԽԽՎ-ում նույնպես ներկայացուցիչ կունենա և դա կլինի Արման Գրիգորյանը:

Նշենք, որ հանրահավաքին մասնակցում են ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը և ՀԱԿ այլ ներկայացուցիչներ:
 

Անակնկալներ ընդդիմության հերթական հանրահավաքի ժամանակ