.jpg)
Տեր-Պետրոսյանը ընտրությունների ու աշխարհաքաղաքականության մասին
Մատենադարանի մոտ ընթացող հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշեց, թե մայիսի 31-ին կայացած Երևանի ավագանու ընտություններն արդար չեն անցել: Ինչպես Մատենադարանից հաղորդում է մեր թղթակիցը, ՀԱԿ առաջնորդը կրկին մեղադրում է իշխանություններին՝ ընտությունները «խախտելու, կեղծելու մեջ»: Նա իր ելույթում անդրադարձել է Առաջին Հանրապետության անկախության օրվա՝ մայիսի 28-ի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, և նշել է, թե համերաշխության և միասնության կոչերն այլևս «հին են»:
Լ. Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա արևմուտքի դիրքորոշմանն ու նշել է, որ այն, իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով, ավելի շատ պաշտպանում է իշխանություններին, քան ժողովուրդներին, իսկ խոսելով Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ, նշել է, որ վերջինս միակ աշխարհաքաղաքակն ուժն է, որ ոչ մի միջամտություն չի ցուցաբերել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ընտրությունների ընթացքում:
Բացի այդ, ելույթ է ունեցել նաև ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ով իր ելույթում անդրադարձել է Փաստահավաք խմբի լուծարմանը: Նա հիշեցրել է, որ ժամանակին ՀԱԿ-ը դեմ է եղել իշխանությունների կողմից այս նախաձեռնությանը և մարտի 1-ի դեպքերից հետո պահանջել է ձևավորել միջազգային անկախ փորձագետների խումբ, որը պետք է զբաղվեր մարտիմեկյան իրադարձությունների հետախուզությամբ: Ըստ Դ. Շահնազարյանի, մարդու իրավունքների պաշտպանը «իր գործունեությամբ օգնել է, որ փաստահավաք խումբը լուծարվի»: Նա նաև փաստահավաք խմբի լուծարման գործում «մեղավոր է տեսնում» ԵԽԽՎ-ին, քանի որ ԵԽԽՎ-ն «խոստացել էր միջազգային փորձագետ ուղարկել, սակայն մինչ օրս այդ փորձագետը չի ժամանել»: «Եթե լիներ այդ անկախ միջազգային փորձագետը, փաստահավաք խումը չէր լուծարվի»,- նշել է Դ. Շահնազարյանը:
Նշենք, որ ՀԱԿ-ի անունից Դ. Շահնազարյանը միջազգային հանրությանը պահանջ է ներկայացրել, որ մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ անհապաղ անկախ միջազգային հանձնաժողով կազմվի: