.jpg)
36 ամիս մարման ժամկետով պարտատոմսերի աճուրդ
Այսօր տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 500 000 000 դրամ է, իսկ պահանջարկը` 2 441 400 000 դրամ, որից մրցակցային` 2 271 400 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 500 000 000 դրամ:
Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 436 095 068 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.1427 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.3200 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: