201 շահող  ստացել է պարգևավճարը
12/06/2009 17:21

201 շահող ստացել է պարգևավճարը

ՀԴՄ կտրոններով անցկացված հինգերորդ` հունիսի 5-ի վիճակահանության արդյունքում 201 շահողի արդեն իսկ տրամադրվել է պարգևավճարը` շուրջ մեկ մլն 500 հազար դրամ: ՀՀ հարկային ծառայությունից հայտնում են, որ շահումը ստանալու նպատակով քաղաքացիները դիմել են առևտրային 17 բանկեր:

Հունիսի 12-ի դրությամբ 5 հազար դրամ է շահել 178, 20 հազար դրամ` 18 քաղաքացի և 6 թվի համընկնմամբ 50 հազար դրամ շահել է 5 քաղաքացի:
 

201 շահող ստացել է պարգևավճարը